PRP կատարելուց յետոյ, ի՞նչ խնամք է անհրաժեշտ:
PRP կատարելուց յետոյ, ի՞նչ խնամք է անհրաժեշտ:
Ներարկման տեղը մինչեւ 24 ժամ չպէտք է լւանալ:
Հակարևային քսուք օգտագործել:
Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ 2 շաբաթ տևողութեամբ:
Ցերեկային և գիշերւայ պահպանիչ քսուք օգտագործել:
Մէկ շաբաթ տևողութեամբ, կրել արևային ակնոց:
Ընդհանուր առմամբ, քանի՞ տոկոս մարդիկ են լաւ արդիւնք ստանում:
Ընդհանուր առմամբ, քանի՞ տոկոս մարդիկ են լաւ արդիւնք ստանում:
PRP-ի արդիւնքները կախւած են տարբեր գործօններից: Կարեւորագոյն գործօններից մէկը ճիշտ և սկզբունքային տեխնիկայի կիրառումն է: Իհարկէ բացի ճշգրիտ և յստակ բուժումը, հիւանդի բջջային ռէակցիան ևս չափազանց կարևորութիւն ունի: Այս գործօնը կանխատեսելի, վերահսկելի կամ բժշկի միջոցով կարգաւորւող չէ, ուստի ստացւած արդիւնքները ամենալաւից մինչև նւազագոյն արդիւնքների շարանում են գտնւում:
Ընդհանուր առմամբ, մօտ 60% մարդիկ լաւ արդիւնքներ են ստանում: 30% -ը միջակ արդիւնքներ և մնացեալը (մօտ 10%) նւազ արդիւնքներ են լինում:
Արդեօք երիտասարդացման համար ներարկման թիւը եւ տարածութիւնը, ըստ տարիքային սահմանումի, տարբերւու՞մ է:
Արդեօք երիտասարդացման համար ներարկման թիւը եւ տարածութիւնը, ըստ տարիքային սահմանումի, տարբերւու՞մ է:
Մինչեւ 30 տարեկան, երեք տարին մէկ անգամ ներարկում (կանխելու համար)
30-ից 40 տարեկան, տարին մէկ անգամ ներարկում
40-ից 50 տարեկան, երեք անգամ ներարկում (2-րդ և 3-րդ ներարկումը հերթաբար, 6 և 9 ամիս՝ առաջին ներարկումից յետոյ) , որին յաջորդում է մէկից երկու տարին, մէկ անգամ պահպանիչ բուժում
50 տարեկանից յետոյ, երեք անգամ ներարկում (2-րդ Ե 3-րդ ներարկումը հերթաբար, 3 և 6 ամի՝ առաջին ներարկումից յետոյ և ապա տարին մէկ անգամ (պահպանիչ բուժում)
Իհարկէ նշւած ընդմիջումները մօտաւոր են եւ անհատի կենսաբանական պատասխանն ամենալաւ չափանիշն է PRP ներարկման պարբերականութիւնը ճշտելու համար:
Չնայած, որ բուժման արդիւնքները երեք շաբաթից կսկսեն բացայայտւել, սակայն ամբողջական արդիւնքները երեք ամսից յետոյ կառաջանան:
Ի՞նչ գործօններից է կախւած բուժման արդիւնքները եւ ովքե՞ր լաւ արդիւնք չեն ստանում:
Ի՞նչ գործօններից է կախւած բուժման արդիւնքները եւ ովքե՞ր լաւ արդիւնք չեն ստանում:
Բուժման արդիւնքները կախւած են անհատի բջջային ռէակցիայի իրավիճակից եւ իւրաքնաչիւր մարդու մօտ տարբեր է: Չնայած, որ բուժումն ներարկումից 4 շաբաթ անց նկատելի է դառնում, յատկապէս ճակատին, այտերին, պարանոցին եւ ձեռքի երեսին, սակայն ամենաշատ ազդեցութիւնը զգացւում է 3 ամսից յետոյ: Այս բարելաւումը աւելի տեսանելի է երիտասարդների մէջ:
Հետևեալ դէպքերում լաւ արդիւնքներ չենք ունենալու.՝
Տարեցներ
Ծխողներ
Քրոնիկ հիւանդութիւններով մարդիկ
Վատ սնունդ ընդունող մարդիկ
Մարդիկ, ովքեր արևի ենթակայ են
Մարդիկ, ովքեր իրենց մաշկին լաւ հոգ չեն տանում
Որո՞նք են այս մեթոդի հաւանական բարդութիւնները:
Որո՞նք են այս մեթոդի հաւանական բարդութիւնները:
Ուռուցք, կարմրութիւն, այրուցք ու մեղմ ցաւի զգացում և աննշան կապտուկ է առաջանում ներարկման շրջանում, որ քանի օրւայ ընթացքում վերանում է:
Ովքե՞ր լաւ արդիւնք չեն ստանայ:
Ովքե՞ր լաւ արդիւնք չեն ստանայ:
Մարդիկ, ովքեր արևից առաջացած մաշկային խիստ վնասւածքներ ունեն
Մարդիկ, ովքեր մաշկի խորը կնճիռներ ունեն
Նրանք, ովքեր անոթային վնասւածքներ (ինչպէս՝ լայնացած մազանոթներ) քթի եւ այտերի վրայ ունեն:
Աւելին՝ գրեթէ տաս տոկոս մարդիկ, ովքեր վերոյիշեալ խմբերում չեն, նաև լաւ արդիւնքների չեն յանգում:
PRP-ին ո՞վքեր չպէտք է կատարեն:
PRP-ին ո՞վքեր չպէտք է կատարեն:
Ծխողները
Մարդիկ, ովքեր տառապում են թրոմբոցիտային (թիթեղիկներ) հիւանդութեամբ
Մարդիկ, ովքեր արեան ջրիկացնող դեղեր (հակամակարդիչներ, ինչպէս՝ վարֆարին, ասպիրին) կամ կորտոն են օգտագործում:
Մարդիկ, ովքեր տառապում են մաշկային հիւանդութեամբ:
Մաշկի քաղցկեղ
Վարակի առաջացում ներարկման տեղում
Մարդիկ, որոնց իմունային համակարգը որեւէ պատճառով թուլացել է (այդ թւում՝ քիմիոթերապիա, քորթոնի օգտագործում եւ ՁԻԱՀ)
Մարդիկ, ովքեր թմրամոլ են դեղերի կամ ալկոհոլի
Մարդիկ, որոնց սպասելիքները իրատեսական չեն
Ի՞նչ կիրառում ունի այս մեթոդը գեղեցկութեան մէջ:
Ի՞նչ կիրառում ունի այս մեթոդը գեղեցկութեան մէջ:
Նւազեցնում է կնճիռները ու նաեւ նւազեցնում աչքերի տակի սև շրջանակներն ու կապտուկները և աչքի շուրջի այտուցները:
Մաշկի երիտասարդացում եւ ծերացման կանխարգելում՝ դէմքի, ձեռքերի եւ պարանոցի:
PRP արդիւնաւէտ մեթոդ է մազերի նոսրացման եւ մազաթափութեան բուժման համար: PRP-ի ներարկումով մազերը երկարակեաց են դառնում եւ վնասւած մազերի վերանորոգումն աւելի արագ ընթացք է ունենում: Այն նաեւ կարող է խթանել եւ ակտիւացնել քնած կամ բարակ մազերի աճը:
Ճարպի ներարկաման հետ միաժամանակ (ճարպի աւելի տևականութեան պատճառ է դառնում)
Պզուկի և սպիի հետքի բուժում (այս մեթոդն օգտագործելով պակասում է)
Որո՞նք են այս մեթոդի թերութիւնները:
Որո՞նք են այս մեթոդի թերութիւնները:
Այս մեթոդի ազդեցութիւնները աստիճանաբար են բացայայտւում և ներարկումից 3 շաբաթ մինչ 3 ամիս տևողութեամբ ի յայտ են գալիս:
Անոթային վնասւածքները, ծանր սպիները, խորը կնճիռները եւ մաշկի միջին մինչեւ ծանր աստիճանի կախւածութիւնը չեն բուժւում:
Քանի որ PRP ծաւալ չի մեծացնում, ուստի դրանից չի կարելի օգտւել գելի ու ճարպի նման՝ ծաւալը լրացնելու (օրինակ՝ ծիծաղի գծերի կամ այտերի ներդրում) օգտագործելու համար: Բայց կարելի է ճարպի ներարկման տեւականութեան համար միաւորել PRP-ի հետ:
Որո՞նք են այս մեթոդի առաւելութիւնները:
Որո՞նք են այս մեթոդի առաւելութիւնները:
Քանի որ այս մեթոդում օգտագործւելիք նիւթն ստացւում է հէնց հիւանդից, մարմնի որոշ բարդութիւններն օտարամուտ նիւթի ներմուծման պարագային, ինչպէս՝ հիւսւածքների մերժում, ալերգիա կամ հիւանդութիւնների փոխանցում և վարակ գոյութիւն չունի:
Կարելի է օգտագործել մարմնի ամբողջ տարածքում:
Հոսպիտալացման և հանգստանալու կարիք չկայ:
Այս մեթոդում որեւէ վտանգ, ինչպէս՝ ուռուցքի ձեւաւորում գոյութիւն չունի:
Դրա ազդեցութիւնը կարող է մնալ մինչեւ մէկ տարի: