Արդեօ՞ք դուք գորտնուկ էլ էք հեռացնում:
Ոչ, այդ նպատակով ձեզ կը ներկայացնենք փորձառու մաշկաբանի:
Ինչպէ՞ս կարող եմ վստահանալ, ունեցած խալը, իրօք մաշկի քաղցկեղ չէ:
Խալերի պարագային եւ դրանց չարորակ հաւանականութեան մասին (մաշկի քաղցկեղ), անհրաժեշտ է մի քանի նախազգուշացումներին ուշադիր լինել: Նշելի է, որ այս խորհուրդները միայն ուղեցոյց են ձեզ եւ երբէք չպէտք է փոխարինւի դէմ առ դէմ խորհրդատւութեան եւ ախտորոշումին: Առաջին խնդիրը խալի ձեւաւորման մասին է: Եթէ խալը կլոր և սիմետրիկ չլինի, պիտի կասկածել: Երկրորդ խնդիրը, խալի եզրերի կանոնաւոր լինելու մասին է: Եթէ եզրերն անկանոն են (մասամբ կամ ամբողջ մասը) ախտահարումը պէտք է ուսումնասիրւի: Երրորդ խնդիրը խալի գոյնն է. եթէ որոշ մասերը բաց գոյնի կամ շատ մուգ գոյնի են, կամ յետագային գունափոխւում են (աւելի բաց կամ աւելի մուգ) պէտք է ուսումնասիրւեն: Այն խալերը, որոնք ժամանակի ընթացքում մեծանում են, պէտք է ուսումնասիրւեն: Այլ կարեւոր կէտերը, որոնք կարելի է մտահոգիչ համարւեն հետևեալ են՝ ախտի արիւնահոսութիւն, եւ այլ փոփոխութիւններ, որոնք կարող են առաջանալ վերջին ամիսների կամ աւելի երկար ժամանակի ընթացքին:
Ինչպէ՞ս է հեռացւում դէմքի խալը:
Խալ կամ գիտական առումով Nevus-ը պէտք է հեռացնել ամբողջութեամբ: Չպէտք է խալի մակերեսային շերտը վերցւի և խորքի մասը մնայ: Ընդհանրապէս խալերը խորք ունեն, այսինքն մաշկի մէջ են խորացած, այդ իսկ պատճառով այրելով միայն խալի մակերեսը, այն խորապէս նւազում է, սակայն հերթական դարձեալ առաջանում է:
Ոմանք հեղուկ ազոտից են օգտւում: Մեր կարծիքով, այս մեթոդը նաեւ յարմար բուժման մեթոդ չէ: Երկու պատճառով.՝ նախ կարեւորագոյնն այն է, որ հեղուկ ազոտից օգտագործումը անվերահսկելի է և կարող է սառեցնելու պատճառով ծանր վնաս հասցնել մաշկին, որը նկատելի է դառնում մաշկի գունաթափւած կամ սպիտակած տեսքով:
Երկրորդ պատճառն այն է, որ նիւթի խորքային ճշգրիտ ազդեցութիւնը պարզ չէ և յաճախ այս մեթոդն անյաջող է: Այդ իսկ պատճառով, շատ դէպքերում, մենք գերադասում ենք վիրաբուժական մեթոդը՝ խալի հեռացնելու համար: Այս մեթոդում մաշկի վրայ իլիկի տեսքով կտրւում է և խալի հեռացնելուց յետոյ, ճեղքւածքի տեղը վերականգնում է:
(Նկ. 1) Այս ձեւով ճեղքւածքը (իլիկի տեսքով) օգնում է մաշկի հարթ ու միատարր բուժումին:
Նկար 1.՝ Վիրաբուժական ձեւով կտրւածքը խալի հեռացման համար և դրա վերկանգնման ձևը
Միւս կարեւոր կէտն այս դէպքում, գործողութեան ճիշտ կատարելն է, որպէսզի կտրւածքը մաշկի որոշակի գծերի ուղղութեամբ կատարւի, որոնք կոչւում են RSTLN (Relaxed Skin Tension Lines) կամ (Հանգիստ Մաշկի Լարւածութեան Գծեր): (Նկ. 2)
Այս գծերի ձեւը պարզում է կոլագենի հիւսւածքների տեղակայումը մաշկի մէջ և դրանք հէնց նոյն գծերն են, որ տարեցների մօտ յետագային մաշկի կնճիռներն են առաջացնում: Մաշկային կտրւածքը այս գծերի ուղղութեամբ և խալը հեռացւելուց յետոյ, վէրքի եզրերն կատարեալ կերպով իրար են միանում և կարելուց նւազագոյն ճնշումն է լինում եզրերի վրայ, այդ իսկ պատճառով վէրքը աւելի լաւ է ապաքինւում:
Օրինակ այն անհատը, որի կզակի վրայ խալ կայ, կարելի է մտածել, եթէ կտրւածքը հորիզոնական գծի տեսքով լինի, ապաքինման տեղը ծնոտոսկրի եզրին լինելով՝ աննկատելի կլինի: Սակայն նման կտրւածք առաջացնելու է՝ շատ վատ սպի: Այդ իսկ պատճառով այս գծերի ճանաչումը և յարմար ուղղութեամբ կտրւածքը, առաջին պայմանն է խալի ճիշտ հեռացման:
Մենք խալի հեռացումը կատարում ենք ճշգրիտ կարգով և համապատասխան վիրահատութեան գիտական սկզբունքներին: Գործողութեան ընթացքին, մենք համոզւում ենք, որ կտրւածքի եզրերն առանց որևէ ճնշումի իրար են կարւում, որպէսզի նւազագոյն հետքը թողնի:
Աւելին, խալի հեռացնելուց յետոյ, հիւանդին բացատրւում է յետվիրահատական խնամքի մասին: Գործողութեան վերջում ախտահարւածը, վերանայման և հիւսւածքի տեսակի ստուգման համար ուղարկւում է պատոլոգիայի: