DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران

Մեր Մասին

Դոկտ. Մասուդ Բոնիադի Քիթ-կոկորդ-ականջի եւ գլխի ու պարանոցի (դիմածնոտային) վիրաբուժութեան մասնագիտութիւն


Շահիդ Բեհաշթի Համալսարանից ստանալով քիթ-կոկորդ-ականջի և գլխի ու պարանոցի (դիմածնոտային) վիրահատութեան մասնագիտութիւնը, նա իր գործունէութիւնը կենտրոնացրեց քթի ու դէմքի կոսմետիկ եւ պլաստիկ վիրաբուժութեան ոլորտում: Ապա լրացուցիչ կրթութեան եւ առաջադէմ ծառայութիւններ ներկայացնելու նպատակով մեկնում է Կանադա: Պատկան քննութիւնները անցնելուց յետոյ, գերազանց աստիճանով յաջողում է անդամակցել Կանադայի բժշկական խորհրդին: Նա քիթ-կոկորդ-ականջի եւ գլխի ու պարանոցի վիրաբոյժների ասոցիացիային անդամակցելուց բացի, անդամն է Կանադայի Բժշկական Խորհրդի (LMCC) ու նաեւ Ամերիկայի Կոսմետիկ Ակադեմիայի (American Academy of Aesthetic Medicine), և հետեւողականօրէն ակտիւ ներկայութիւն է բարձրագոյն կրթութեան տարբեր դասընթացներին, թէ՝ երկրում և թէ՝ արտերկրում: Այժմ Դոկտ. Բոնիադին քթի եւ դէմքի պլաստիկ վիրաբուժութեան, Լիպոլիզ եւ Լիպոթրանսֆեր (ցողունային բջիջներ պարունակող՝ ճարպային բջիջների ներարկումներ) եւ դէմքի երիտասարդացման բոլոր ոլորտներում գործունէութիւն ունեն: