Ինչպէ՞ս է այս վիրահատութեան ապաքինման ընթացքը:
Որպէս կանոն, յետվիրահատութեան առաջին շաբաթւայ ընթացքին կոպերի ուռուցքը շատ է: Ուռուցքը աստիճանաբար վերանում է: Կարերը վիրահատութիւնից մի քանի օր յետոյ հեռացւում են: Յետվիրահատութեան երկրորդ շաբաթւայ ընթացքում, աչքերը աւելի բնական են նկատւում: Վիրահատութիւնից անմիջապէս յետոյ, հիւանդը կարող է օգտագործել բժշկական կամ արևային ակնոցներ, բայց ոսպնեակներ օգտագործելն սկզբնական օրերին խորհուրդ չի տրւում, քանի որ այն կարող է ձեռնահարել գործողութեան կտրւածքի տեղը: Սովորաբար հիւանդները մինչև մէկ շաբաթ աշխատանքի չեն գնում: Մի շաբաթ յետոյ քիչ ուռուցք կայ կոպի շրջանում, որն աստիճանաբար վերանում է:
Արդեօ՞ք այս գործողութիւնը ցաւօտ է:
Սա կարող է շատ հետաքրքիր լինել ձեզ համար: Բայց չնայած, որ դա սովորաբար կատարւում է տեղային անզգայացումով, գործողութեան ընթացքում որեւէ անհանգստութիւն ու ցաւ չի լինում: Սթրեսը եւ ցաւը նւազացնելու համար, մենք օգտագործում ենք ներարկիչ ցաւազրկողներ: Հիւանդը գործողութեան ընթացքում հանգիստ քնում է և ընդամենը վերջին հինգ րոպէն, երբ նրա համագործակցութիւնն է պէտք, աչքերը բացելու եւ փակելու համար, կամաց-կամաց արթնանում է: