Արդեօք բոթոքսի ներարկումը (հաշւի առնելով դրա ժամանակաւոր ազդեցութիւնը) արժէ՞:
Այո, իհարկէ, որ բոթոքսի ազդեցութիւնը ժամանակաւոր է և սովորաբար 3-ից 4 ամիս է մնում, իրականութիւն է: Սակայն, բոթոքսը միակ դեղն է, որ դէմքի կնճիռների վերացնելու համար գոյութիւն ունի:
Մարդիկ, ովքեր անընդհատ ժպտում են, խոժոռում, կամ վեր են քաշում ճակատը, սկզբում դէմքի մաշկին ժամանակաւոր կնճիռներ են ստեղծւում, որոնք ժամանակի ընթացքում խորանում եւ դառնում են մշտական: Եթէ բոթոքսի ներարկումները նախքան կնճիռների աւելի խորանալը և հաստատւելը՝ կատարւեն, կարող են լրիւօրէն դրանց վերացնել և մշտական կնճիռների առաջացումը կանխել: Բայց, երբ ծալքերը խորանան, բոթոքսի ներարկումը սահմանափակ արդիւնքներ ունի:
Արդեօ՞ք բոթոքսի ներարկումը ցաւօտ է:
Մեթոդները, որոնք օգտագործւում են մեր կլինիկայում, որեւէ անհանգստութիւն նւազագոյնի է հասնում: Շատ հիւանդների համար, այս հարցը, թէ որքան քիչ ցաւ ունեն ներարկման ժամանակ հետաքրքիր է, յատկապէս, եթէ մէկ այլ տեղ բոթոքսի ներարկում կատարած լինեն:
Ի՞նչ է բոթոքսը և ի՞նչ օգտագործում ունի:
Բոթոքսը (Botox) մաքրւած սպիտակուց է, որը աւելի քան 25 տարի կոսմետիկ նպատակներով (կնճիռներ) եւ բժշկական (գլխացաւ, քրտնարտադրութիւն, մկանային ցաւեր կամ սպասմներ եւ այլն) յաջողութեամբ օգտագործւում է: Այս դեղամիջոցը եթէ փորձառու մարդկանց միջոցով ներարկւի, զգալի բուժական արդիւնքներ ունի: