DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
Restylane Շուրթերի ծաւալը մեծացնելու, ծիծաղի գծի, եւ դէմքի այլ մասերի համար կարելի է օգտագործել այս տեսակի գելը: Restylane-ի տեւականութիւնը մօտ վեց ամիս է: Եւ աւելի լաւ արդիւնքների հասնելու համար, այն կարող է օգտագործւել նաեւ այլ գելերի հետ միասին: Perlane Restylane-ի ընտանիքի նորագոյն դեղերից է և ունի երկարատեւ ազդեցութիւն (վեց ամսից մինչեւ մէկ տարի): Այս տեսակի գելի թանձրութիւնը Restylane-ից աւելին է և այդ իսկ պատճառով ներարկումից յետոյ, նրա համեմատ «աւելի ամուր» է զգացւում: Այս տեսակի գելից շուրթերի և այտերի ծաւալի մեծացման համար և դէմքի խորը ծալքերի բարելաւելու, ինչպէս՝ ծիծաղի գիծ, շուրթերի անկիւնի ներքևի գծերի (marionette lines) համար կարելի է օգտագործել: Բայց դէմքի նուրբ ծալքերի ու կնճիռների համար յարմար չէ և այս պարագաներում Restylane-ը գերադասելի է: Juvederm ultra եւ Juvederm ultra plus Հիալուրոնիկ թթուի ընտանիքի նորագոյն գելերից են, որոնք լաւ տեւականութեան հետ միասին, ցանկալի տեսքի արդիւնքներն եւս ունեն: