DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
Այտի Պրոթեզ
Այտի պրոթեզի տեղադրումը պատճառ է դառնում այտերի աւելի ուռուցիկ լինելուն և կարող է կարևոր դեր խաղալ՝ ներդաշնակութիւն ստեղծելու դէմքի տարրերի եւ գեղեցկութեան միջև: Այն մարդիկ, ովքեր նախկինում ուռուցիկ այտեր են ունեցել, որոնք ժամանակի ընթացքին նւազել են, և ուզում են վերականգնել այտի ուուցիկութիւնը, մենք գելի ներարկումը նախընտրում ենք պրոթեզի տեղադրման: Քանի որ, այս մարդկանց մօտ յաճախ բացի ճարպային հիւսւածքի քայքայւածութիւնից, նաև նւազել է մաշկի երիտասարդութիւնը և թարմութիւնը: Ճարպի ներարկումի հետեւանքով, ոչ միայն ծաւալի նւազումը վերանում է, այլ ճարպային ներարկումից առաջացած հետեւանքների պատճառով, այտերի գեղեցկութիւնը նախկին վիճակին է վերադառնում և դէմքի մաշկը աւելի հարթ ու թափանցիկ է լինում: (Խնդրում ենք այս առումով լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել ճարպային ներարկումի բաժնին:) Նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ծաւալով (ուռուցիկ) այտեր, սակայն չեն ցանկանում այտի պրոթեզ տեղադրել, կարելի է գելի կամ ճարպի ներարկումից օգտւել: Եթէ ցանկանում էք անվճար խորհրդատւութիւն ստանալ, կարող էք զանգահարել (021) 22859098 կամ (021) 22865536 հեռախօսահամարներին. կամ նամակ յղել drbonyadi@gmail.com Էլ. հասցէին: Խորհրդատւութեան նիստին, տարբեր ձևերի մանրամասները (ինչպէս՝ առաւելութիւնները և դրանց պատահական սահմանափակումները) , նկատի ունենալով ձեր դէմքի առանձնայատկութիւնները բացատրւում են եւ բոլոր անհրաժեշտ տեղեկատւութիւնները կատարւում են, որպէսզի համապատասխան մեթոդը որոշւի ձեզ համար: