DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
Դէմքի խալերը վերացնելուց առաջ, պէտք է մի քանի կէտերի վրայ ուշադիր լինել:
- Արդեօ՞ք վատորակ լինելու հաւանականութիւն կայ: - Արդեօ՞ք նկատի ունենալով խալի չափը և տեղը, դրա հեռացնելը հնարաւոր է: - Արդեօ՞ք խալի հեռացնելուց յետոյ, արդիւնքում լաւ տեսք է ստեղծւում: Եթէ վերը նշւած պատասխաններից որևէ մէկը դրական է, խալը պէտք է հեռացւի: Մենք բոլոր դէպքերում վերցւած խալի տեսակն ստուգելու և ապահովելու համար վատորակութեան բացակայութիւնը, ուղարկում ենք պաթոլոգիայի լաբորատորիա: Վիրահատութեան կտրւածքի կողմը՝ խալը հեռացնելու համար, առանձնայատուկ նշանակութիւն ունի: Եթէ մաշկի կտրւածքը ճշտօրէն է կատարւել և խալը հեռացնելուց յետոյ, ստանդարտ չափանիշներով է կարւել եւ մաշկի բուժումն ու տակի հիւսւածքները ճշտօրէն է կատարւել, խալի տեղում նկատելի սպի գոյութիւն չի ունենայ: Լաւագոյն արդիւնքների հասնելու համար, մեր կլինիկայում բացի դիտարկելով վերոնշեալները, յատուկ ակնոցներից (LOUPE) են օգտւում և ճնշող մեծամասնութիւն դէպքերում ապաքինման շրջանի աւարտից յետոյ, կտրւածքի տեղը նկատելի չէ: