DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
PRP (Platelet Rich Plasma) կամ ԹՀՊ (Թրոմբոցիտներով Հարուստ Պլազմա)
PRP կամ ԹՀՊ (Թրոմբոցիտներով Հարուստ Պլազմա) բուժման ձևը մաշկի երիտասարդացման մեթոդներից մէկն է: Այս մեթոդը ակտիւացնում է կոլագենի արտադրութիւնը եւ արդիւնքում նւազեցնում է մաշկի ծալքերն ու կնճիռները: Թրոմբոցիտները տարրեր են, որոնք բնական կերպով գոյութիւն ունեն արեան մէջ և կարևոր դեր են խաղում հիւսւածքների ապաքինման արագացնելու համար, նւազեցնում բորբոքումն ու ցաւը, բարձրացնում են շարակցական հիւսւածքի եւ ոսկրային ամրութեան աճը: PRP ներարկումները բժշկի գրասենեակում է կատարւում և դրա օգտագործման միջոցներից է՝ կնճիռների հարթացում եւ մաշկի երիտասարդացում: Շատ հիւանդներ, որոնք ունեն ծիծաղի գծեր կամ աչքերի շուրջի եւ ճակատի կնճիռներ, PRP ներարկումով աւելի հարթ ու միատարր մաշկ են ունենում: PRP-ի մեխանիզմի ազդեցութիւնը անդրադառնում է մարմնի թրոմբոցիտների հետևանքներին: Թրոմբոցիտներն արեան պլազմայի տարրերից մէկն են և դրանց պարտականութիւնն է արագացնել արեան հոսքը օրգանիզմի վնասւած հիւսւածքներում ու նաև կոլագենի արտադրութիւնը բարձրացնել: Տարիքի բարձրացումով աստիճանաբար նւազում է կոլագենի արտադրութիւնը, ինչի արդիւնքում պակասում է մաշկի առաձգականութիւնը: Սա ստեղծում է մաշկի կնճիռները: Բարձրացնելով թրոմբոցիտների թիւը՝ PRP ներարկումով, մարմինը աւելի շատ թրոմբոցիտներ է ունենում կոլագենի արտադրութեան համար և դա յանգեցնում է մաշկի կնճիռների վերացման: PRP ներարկումի մեթոդն այսպէս է, որ նախ հիւանդից շատ քիչ չափով (քանի մլ.) արիւն է վերցւում, այնուհետև յատուկ նիւթերով ու գործօնների միջոցով (PRP կիտ) նաև սանտրիֆիւժ գործիքով թրոմբոցիտներն անջատւում են արիւնից և ներարկւում համապատասխան շրջաններում: Սովորաբար PRP-ի ներարկումը կատարւում է 3-6 անգամ, 4 շաբաթ ընդմիջումներով (կամ մինչև ցանկալի արդիւնքը): Եթէ ցանկանում էք անվճար խորհրդատւութիւն ստանալ, կարող էք զանգահարել (021) 22859098 կամ (021) 22865536 հեռախօսահամարներին. կամ նամակ յղել drbonyadi@gmail.com Էլ. հասցէին: Խորհրդատւութեան նիստին, տարբեր ձևերի մանրամասները (ինչպէս՝ առաւելութիւնները և դրանց պատահական սահմանափակումները) , նկատի ունենալով ձեր դէմքի առանձնայատկութիւնները բացատրւում են եւ բոլոր անհրաժեշտ տեղեկատւութիւնները կատարւում են, որպէսզի համապատասխան մեթոդը որոշւի ձեզ համար: