DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
Յօնքերի բարձրացում (ունքերի վեր քաշել) Կոպերի կոսմետիկ վիրաբուժութիւն
Մեր յաճախորդներից շատերը դժգոհում են յօնքերի կախւած վիճակից և յօնքերի տակի մաշկի թուլութիւնից եւ դրանց վերացնելու համար դիմում են ունքերի բարձրացման կամ կոպերի կոսմետիկ վիրահատութեան: Այս գործողութիւնը ոչ շատ անցեալում, ամենատարածւած կոսմետիկ վիրաբուժութիւնն էր համարւում, բայց այսօր հազւադէպ է կատարւում: Սա պայմանաւորւած է աւելի լաւ ու ճշգրիտ ըմբռնումով, այն գործօնների մասին, որոնք յանգեցրել են դէմքի այդ փոփոխութեան (յօնքերի իջնում և դրանց ներքևի մաշկի թուլացում): Այժմ պարզ է, որ հիմնական պատճառը այս երեւոյթի՝ ճարպային հիւսւածքի լուծւելն է: Այս տարածքի ճարպի ծաւալի նւազումի արդիւնքում, յօնքերի արտաքին բաժինը դէպի ներքեւ է տեղաշարժւում եւ մաշկը թուլացած ու «աւելցուկ» է թւում: Հին տեխնիկայում մաշկի այս «աւելցուկ» բաժինը (ներքին ճարպային հիւսւածքի հետ, կամ աոանց դրան) հեռացւում էր եւ գործի արդիւնքը՝ վերացումն էր «մաշկային ծալքի» եւ յօնքի ներքեւի ու վերին կոպի այտուցների: Բայց այս մեթոդի թերութիւնն այն էր, որ չնայած վերը նշւած փոփոխութիւնների, վիրահատւած անհատի դէմքը աւելի երիտասարդ չէր լինում և շատ դէպքերում աչքերի եւ յօնքերի ձևը ներկայացնում էր կատարւած վիրահատութիւնը: Մինչ ժամանակակից մեթոդներով փոխարէն վերցնել մաշկի «աւելցուկը» , լուծւած ճարպային հիւսւածքը փոխարինւում է, որը բացի աչքերի եւ յօնքերի ձևի մէջ դրական փոփոխութիւններ ստեղծելուն, անձը աւելի երիտասարդ դէմք է ստանում: Բացառիկ դէպքերում կարող է անհրաժեշտ լինել մի փոքր քանակութեամբ մաշկից հեռացնել: Ճարպի ներարկումն այս տարածքում, եթէ ժամանակակից եւ ճշգրիտ մեթոդներով կատարւի, բացառիկ արդիւնքներ ունի: Այս գործողութեամբ ոչ միայն փոխարինւում է կորցրած ծաւալը, այլ մաշկը աւելի երիտասարդ ու թարմացած է դառնում: Այս երեւոյթը պայմանաւորւած է մեծ թւով ցողունային բջիջների (STEM CELLS), որոնք գոյութիւն ունեն ներարկւած ճարպային հիւսւածքի մէջ: Այս բջիջները խթանում են կոլագենի եւ էլաստինի արտադրութիւնը, ինչպէս նաեւ հեշտացնելով մաշկի սնուցումը (աւելացնելով արեան անոթների քանակը) վերականգնում են մաշկի թարմութիւնը: Եթէ մտածում էք յօնքերի բարձրացնելու կամ վերին կոպի աւելցուկ մաշկի հեռացման մասին, կարող էք մեր կլինիկայում խորհրդակցական այցելութեան ընթացքում, լաւագոյն տարբերակը, որը պարունակում է լաւագոյն արդիւնքները, հարցնել Դոկտ. Բոնիադիից եւ տարբեր ձևերի առաւելութիւնների մասին ստանալ անհրաժեշտ տեղեկութիւնները: