DrBonyadi
دکتر مسعود بنیادی
بورد تخصصی گوش، حلق و بینی و جراحی سر و گردن
عضو نظام پزشکی کانادا
عضو آکادمی زیبایی آمریکا
عضو انجمن علمی پزشکی لیزری ایران
Ռինոպլաստիկա
Քիթը՝ դէմքի կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է և ձևն ու համակարգւած լինելը դէմքի այլ մասերի հետ մեծ դեր ունի գեղեցկութեան մէջ: Բացի այդ, քիթը որպէս օդամուղ, խոնաւացնելով եւ օդը տաքացնելով ու բաւարար շնչառական օդ ապահովելով շատ կարեւոր դեր է խաղում: Բոլոր գեղեցկութեան գործողութիւններից, քթի վիրահատութիւնը (Ռինոպլաստիկա) յատուկ առանձնայատկութիւն ունի: Ի դէպ, քթի վիրահատութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, վիրահատական հմտութիւններից աւելին է, այլ կերպ ասած, Ռինոպլաստիկան գիտութեան եւ արւեստի համադրութիւն է: Յաջող քթի վիրահատութեան արդիւնքներ ունենալու համար, պէտք է ամբողջութեամբ տիրապետել քթի անատոմիային եւ ֆիզիոլոգիային: Քթի վիրաբոյժը երբէք քիթը առանձին չի նկատի առնում, այլ գնահատելով դէմքի այլ բաղադրիչների հետ, ցանկալի ներդաշնակութիւն է ստեղծում դէմքի տարբեր բաժինների միջև: Այս ներդաշնակութիւնը ստեղծւում է, հաշւի առնելով յարմար ձև և չափ իւրաքանչիւր դէմքի համար, հեռացնելով յաւելեալ մասերը եւ ձևակերպելով մնացած բաժինները: Համակարգելով դէմքի բաղադրիչները, անհատի դէմքը աւելի գրաւիչ եւ գեղեցիկ է լինում: Քթի ժամանակակից վիրահատութեան (Ռինոպլաստիկա) 4 կարեւոր առանձնայատկութիւնները.՝ Քթի վիրահատութիւնը կատարւում է պահպանելով շնչառական գործընթացը, ինչը նշանակում է, որ ոչ միայն հիւանդի շնչառութիւնը գործողութիւնից յետոյ դժւարութիւն չի ունենայ, այլ եթէ կայ շնչառական դժւարութիւն, նաև կը բարելաււի շնչառութիւնը: Վիրահատութիւնից յետոյ կարիք չկայ քթի մէջ փաթեթաւորում (տամպոն) դնել: Տեղադրելով տամպոններ քթի ներսում, քիթը փակւում և բերանը չորանում ու նաեւ խիստ ցաւում է, երբ այն դուրս են բերում քթից: Վիրահատելուց յետոյ, քիթը համապատասխանում է դէմքի մնացած մասերի հետ և կատարեալ բնական է եւ վիրահատած քթի տեսք չունի: Կապտուկի եւ ուռուցքի չափը ռինոպլաստիկայից յետոյ նւազագոյնի է հասել, ուստի հիւանդը աւելի արագ վերսկսում է իր հասարակական գործունէութիւնը: Քթի վիրահատութեամբ, որը քթի տեսքը բարելաւելու համար է կատարւում, որոշ հատւածներ քթից (ոսկոր եւ աճառ) փոփոխւում են, որպէսզի աւելի ներդաշնակութիւն ստեղծւի դէմքի այլ բաղադրիչների հետ: Սա կարող է լինել շատ փոքր վիրահատական կտրւածքներով՝ քթի ներսում (փակ մեթոդով ռինոպլաստիկա), կամ բացի վերը նշւած կտրւածքներից, օգտւել մի փոքր կտրւածքից ռունգերի միջին պատին (քթի բաց վիրահատութիւն): Եթէ ցանկանում էք անվճար խորհրդատւութիւն ստանալ, կարող էք զանգահարել (021) 22859098 կամ (021) 22865536 հեռախօսահամարներին կամ նամակ յղել drbonyadi@gmail.com Էլ. հասցէին: Խորհրդատւութեան նիստին, տարբեր ձևերի մանրամասները քթի բաց և կամ փակ վիրահատութեան (ինչպէս՝ առաւելութիւնները և դրանց պատահական սահմանափակումները) , նկատի ունենալով ձեր դէմքի առանձնայատկութիւնները բացատրւում են եւ բոլոր անհրաժեշտ տեղեկատւութիւնները կատարւում են, որպէսզի համապատասխան վիրահատական մեթոդը որոշւի ձեզ համար: